Երևանում կայացավ ԵԱՀԿ համանախագահ երկրների նախագահների հայտարարության դեմ ՀՅԴ բողոքի ակցիան

Երևանում կայացավ ԵԱՀԿ համանախագահ երկրների նախագահների հայտարարության դեմ ՀՅԴ բողոքի ակցիան

PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացրեց ԵԱՀԿ համանախագահ երկրների նախագահների հայտարարության և Ադրբեջանի սադրիչ քաղաքականության դեմ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը, միջոցառմանը մասնակցել է մոտ 30-40 հոգի: Ակցիայի մասնակիցները բաց նամակ փոխանցեցին գրասենյակի ներկայացուցիչներին, որը կուղարկվի ԵԱՀԿ կենտրոնակայան:

Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Ադրբեջանը պետք է պատժվի», «ԵԱՀԿ` մի դավաճանիր քո սկզբունքներին»:

Բաց նամակում, մասնավորապես, ասվում է. «1994 թվականից մինչ օրս Ադրբեջանը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի համար ոչ մի անգամ չի ենթարկվել պատասխանատվության: Հարգանք տածելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հանդեպ` մենք ցանկանում ենք նշել, որ Ադրբեջանի ագրեսիվ, հակահայկական գործողություններում մեղավոր են նաև այն երկրները, որոնք համապատասխան քայլեր չեն ձեռնարկում Բաքվի` խաղաղ ճանապարհով բանակցային գործընթացին հակասող գործողությունների կանխման համար: Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն պետք է վերանայեն իրենց առաքելությունն ու անպատիժ չթողնեն Ադրբեջանի սադրիչ գործողությունները»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---