Լևոն Մութաֆյան. Սունդուկյանի անվան թատրոնը ձախողեց թատերաշրջանը30 հունիսի 2010 - 16:40 AMT PanARMENIAN.Net - «Անցած թատերական շրջանն ինձ ուրախացրեց, որովհետև գրեթե բոլոր հայկական թատրոնները համալրեցին իրենց խաղացանկը նոր ներկայացումներով»,- ասել է թատերական քննադատ Լևոն Մութաֆյանը հունիսի 30-ին մամլո ասուլիսում: Լևոն Մութաֆյանը ողջունեց նաև համաշխարհային դասականների ստեղծագործությունների ներկայացումները. «Այն, որ հայկական թատրոններում սկսել են Շեքսպիր բեմադրել, խոսում է ռեժիսորների վարպետության աճի մասին, որոնք հեռանում են թեթև թեմաներից»: «Անցյալ թատերաշրջանը ձախողեց Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնը: Նա ապացուցեց, որ մենք այսօր ակադեմիական թատրոն չունենք»,- ընդգծել է Լևոն Մութաֆյանը: Նա ցավով նշեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անտարբերությունը թատերական գործիչների նկատմամբ: Մայիսի 27-ին` Թատրոնի միջազգային օրը, նախագահը դերասաններին շնորհավորական ուղերձներ չի հղել: Նրան նաև զայրացրել է անհայտ արտիստներին Արվեստի վաստակավոր գործչի կոչումի շնորհումը: «Կոչումները թուլացնում են դերասաններին, և թուլացնում են նրանց մեջ մրցակցության զգացողությունը, ուստի ավելի լավ է ընդհարապես կոչումներ չշնորհել», - նշել է դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |