Անդրազգային հանցավորության և կոռուպցիայի խնդիրը կքննարկվի ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանում

PanARMENIAN.Net - «Օրենքի գերակայություն. Պայքարն անդրազգային հանցավորության և կոռուպցիայի դեմ» թեմայով ԵԱՀԿ ԽՎ 19-րդ նիստը տեղի կունենա հուլիսի 6-10 Օսլոյում: Ինչպես ասվում է ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ, նստաշրջանի աշխատանքին կմասնակցեն շուրջ 300 խորհրդարանականներ ԵԱՀԿ 56 երկրներից:

Նստաշրջանի ընթացքում ԵԱՀԿ ԽՎ երեք կոմիտեներում կքննարկվեն թեմային առնչվող բանաձևերը, ինչպես նաև 35 լրացուցիչ կետեր, որոնք վերաբերում են կլիմայի փոփխությանը, մերձավորարևելյան խաղաղ գործընթացին, միջուկային անվտնագությանը, կիբերհանցավորությանը և Ղրղզստանի իրավիճակին: Նստաշրջանն կավարտվի Օսլոյում ամփոփիչ հռչակագրի ընդունմամբ:

Զեկույցներով հանդես կգան ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշը, Նորվեգիայի խորհրդարանի խոսնակ Դագ Տերիե Անդերսենը, Նորվեգիայի ԱԳՆ ղեկավար Յոնաս Գար Ստերեն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոն: 19-րդ նստաշրջանում կընտրվի ԵԱՀԿ ԽՎ նոր նախագահը:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը, հայ խորհրդարանականները մտադիր են ակտիվ մասնակցություն ունենալ նստաշրջանին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---