Բասկետբոլի կանանց հավաքականը դուրս է եկել ԵԱ C դիվիզիոնի կիսաեզրափակիչ

Բասկետբոլի կանանց հավաքականը դուրս է եկել ԵԱ C դիվիզիոնի կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին «Միկա» մարզահամալիրում տեղի են ունեցել բասկետբոլի կանանց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլի խաղերը:

A խմբում հանդիպել են Հայաստանի և Անդորրայի հավաքականները: Հայ բասկետբոլիստուհիներն ակտիվ են սկսել խաղը և ողջ խաղի ընթացքում առաջատար էին: Խաղն ավարտվել է 71:47 հաշվով Հայաստանի օգտին:

Հայաստանի հավաքականը A խմբում 6 միավորով 1-ին տեղում է` հաղթելով բոլոր 3 խաղերում: Խմբում 2-րդ տեղում է Մոլդովայի հավաքականը:

B խմբում Մալթան հաղթել է Ուելսին 81:43 հաշվով և 4 միավորով դարձել խմբի առաջատար, 2-րդ տեղում Շոտլանդիայի հավաքականն է:

Հուլիսի 2-ին կիսաեզրափակչում կհանդիպեն Հայաստանը և Շոտլանդիան, Մոլդովան և Մալթան:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---