Վլադիմիր Յակունին. ՀԿԵՈւ-ն արդյունավետ ներդրումներ է կատարում Հայաստանում 1 հուլիսի 2010 - 13:51 AMT PanARMENIAN.Net - «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի ղեկավարությունը Հայաստանի կառավարության հսկողությամբ արդյունավետ ներդրումներ է իրականացնում, կարծում է ՌԵՈւ նախագահ Վլադիմիր Յակունինը: «Ինչ վերաբերվում է իրականացվող ներդրումների ծավալին, ապա մտավախություն կար, որ ճգնաժամը կարող է ազդել ՌԵՈւ կողմից իր պարտականությունների կատարման վրա: Բայց դա տեղի չունեցավ, մենք ամբողջությամբ կատարեցինք մեր պարտականությունները և մտադիր ենք նույնն անել հետագայում»,- ասել է նա Երևանի կայարանի վերակառուցված շենք այցելության ժամանակ: Յակունինի խոսքերով, քաղաքացիները կարող են գնահատել, թե ուր են ներդրվում փողերը` ծանոթանալով կայարանի վերանորոգված շենքի, լոկոմոտիվային դեպոյի և երկաթուղու ընդհանուր վիճակի հետ: Վերանորոգման աշխատանքների ընթացքում կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, փոխվել են տարբեր հաղորդակցություններ, առաջին անգամ այնտեղ տեղադրվել են հեղուկ բյուրեղային էկրաններ ուղևորների համար տեղեկատվությամբ: Բացի դրանից, ուղևորահոսքի մեծացման հետ կապված` Երևանի կայարանը բաժանվել է միջքաղաքային և միջազգային հաղորդակցությունների համար: Կայարանի շենքում կառուցվել են հյուրանոցային համարներ երկաթուղու աշխատակիցների, ինչպես նաև միջազգային հաղորդակցության ուղևորների համար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |