Հայաստանի երկրորդ նախագահն ընդգրկվել է «Սիստեմա» ԲՖԸ ԲԲԸ տնօրենների կազմումPanARMENIAN.Net - Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդգրկվել է «Սիստեմա» ԲՖԸ ԲԲԸ տնօրենների կազմի մեջ, որը Ռուսաստանում և ԱՊՀ-ում խոշորագույն հանրային դիվերսիֆիկացված ֆինանսական ընկերությունն է, որը կառավարում է տնտեսության զանազան ճյուղերի ընկերություններն ու ակտիվները: Ռոբերտ Քոչարյանին «Սիստեմա» ԲՖԸ անկախ տնօրեն նշանակելու մասին որոշումն ընդունվեց բաժնետերերի ամենամյա ընդհանուր ժողովի ժամանակ, որը կայացել է հունիսի 26-ին: Ժողովին մասնակցում էին ընդհանուր առմամբ քվեարկող բաժնետոմսերի 79,28% տնօրինող բաժնետերերը, հաղորդում է «Սիստեմա» ԲՖԸ ԲԲԸ պաշտոնական կայքը: «Սիստեմա» ԲՖԸ Ռուսաստանում և ԱՊՀ-ում խոշորագույն հանրային դիվերսիֆիկացված ֆինանսական ընկերությունն է, որը կառավարում է ավելի քան 100 միլիոն սպառողների սպասարկող ընկերություններ այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են հեռահաղորդակցությունը, բարձր տեխնոլոգիաները, ՎԷՀ և նավթաքիմիան, ռադիո և տիեզերական տեխնոլոգիաները, բանկային բիզնեսը, անշարժ գույքը, մանրածախ առևտուրը, զանգվածային լրատվամիջոցները, զբոսաշրջությունը և բժշկական ծառայությունները: 1993 թվականին հիմնված ընկերությունը $6,2 մլրդ չափով շահույթ է ունեցել 2010 թվականի առաջին եռամսյակում, իսկ գումարային ակտիվները 2010թ. մարտի 31-ի դրությամբ կազմել են $42,6 մլրդ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |