ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԸ ԸՆՏՐՎԵԼ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼԻՍ ՎՐԱՍՏԱՆԻ` ԻՐ ՎՐԱ ՎԵՐՑՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՎԵՐԼՈՒԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ26 սեպտեմբերի 2001 - 21:30 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ-ի Դաշնակցություն խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը ընտրվել է Վրաստանի` Եվրախորհրդին անդամակցելիս իր վրա վերցված պարտավորությունների կատարումը վերլուծող հանձնաժողովի կազմի մեջ: Ելույթ ունենալով Վրաստանի կողմից պարտավորությունների կատարմանը նվիրված Խորհրդարանական Վեհաժողովի նիստին` Ռուստամյանը հայտնեց, որ մոնիտորինգի անցկացման ժամանակ անհրաժեշտ է դիտարկել ազգային փոքրամասնությունների դրությունը երկրում: Նա հատուկ անրադարձավ Ջավախքում բնակվող հայերի վիճակին եւ նրանց իրավունքների պաշտպանման անհրաժեշտությանը: Հիշեցնենք, որ մինչեւ ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանի սկիզբը հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարել է, որ Վեհաժողովում Վրաստանը ներկայացնող պատգամավորները երբեմն իրենց բավականին ոչ բարյացակամ են պահում Հայաստանի նկատմամբ: Դա, մասնավորապես, արտահայտվում է այն նախաձեռնությունների քննարկման ժամանակ, որոնցով հանդես են գալիս ադրբեջանական պատվիրակության անդամները: Նրա խոսքերով` նման վարքագիծը կարող է անդրադառնալ հայկական ներկայացուցիչների դիրքորոշման վրա` Վրաստանի` Եվրախորհրդին անդամակցելիս իր վրա վերցված պարտավորությունների կատարման հարցը քննարկելիս: Միեւնույն ժամանակ նա ասել է, որ « թեեւ մենք մի քանի հարց ունենք տալու վրացիներին, մենք, ի նկատի ունենալով այն, որ նրանք մեր հարեւաններն են, Վրաստանի նկատմամբ կցուցաբերենք բարեկամական մոտեցում»:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |