Հայաստանի պետեկամուտների կոմիտեն 30.7 մլրդ դրամով գերակատարել է հարկերի հավաքագրման ծրագիրը 1 հուլիսի 2010 - 18:21 AMT PanARMENIAN.Net - 2010թ. Առաջին կիսամյակում Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն պետբյուջե է հավաքագրել ավելի քան 285.2 մլրդ դրամի մաքս և հարկ, ինչը ծրագրված ցուցանիշը գերազանցել է ավելի քան 30.7 մլրդ դրամով: Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-հունիս ամիսներին հավաքագրվել է մոտ 53 մլրդ դրամով ավելի, իսկ 2008թ. առաջին կիսամյակի համեմատ` ավելի քան 4.7մլրդ դրամով ավելի գումար` առանց սոցիալական ապահովագրության վճարների: Սոցիալական ապահովագրության վճարների մասով ևս արձանագրվել է գերակատարում` ինչպես 2008-ի և 2009-ի առաջին կիսամյակի, այնպես էլ այս տարվա հունվար-հունիս ամիսների ծրագրային ցուցանիշների նկատմամբ: Մասնավորապես, 2010թ. առաջին կիսամյակում հավաքագրվել է մոտ 54.7 մլրդ դրամ, ինչը ծրագրված ցուցանիշը գերազանցել է մոտ 5,6 մլրդ դրամով: 2010-ի առաջին կիսամյակի ընթացքում հավաքագրված սոցվճարներն ավելի քան 6,8մլրդ-ով գերազանցել են 2009-ի, իսկ շուրջ 5,8մլրդ-ով էլ` 2008-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա |