ՀՀ կառավարությունը խթանում է երկրի մարզերում նոր աշխատատեղերի ստեղծումըPanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը թույլատրել է «Արարատ գրուպ» ՍՊԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված այդ ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. մայիսի 5-ը: Հանքային ջրերի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն կազմակերպելու նպատակով հիշյալ ընկերությունը ՀՀ տարածք է ներմուծել ժամանակակից տեխնիկա և տեխնոլոգիա, կատարել մոտ 5 մլն ԱՄՆ դոլար ներդրում` Արտաշատ քաղաքում կառուցելով շենքեր և շինություններ: Մինչև տարեվերջ կկատարվի ևս 22 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում` դրա ընդհանուր թիվը հասցնելով 27 մլն դոլարի: Արդյունքում ակնկալվում է ստեղծել մինչև 220, հետագայում` ևս նույնքան աշխատատեղ: Կառավարության այս որոշումը կայացվել է ՀՀ օրենսդրությանը համապատասխան` հաշվի առնելով տարածքային համաչափ զարգացման անհրաժեշտությունը, մարզերում նոր աշխատատեղերի ստեղծման կարևորությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |