ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԾԱՂԿԵՊՍԱԿ Է ԴՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԱՇԱՐՁԱՆԻՆ

PanARMENIAN.Net - Այսօր արավոտյան Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հովհաննես-Պողոս Երկրորդը հանդիպել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ` նրա նստավայրում: Դրանից հետո նա ուղղվել է Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ է դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Օրվա երկրորդ կեսին Հռոմի Պապը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ միասին կիրակի օրը Երեւանում բացված Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճարում կանցկացնի էկումենիկ արարողություն: Հռոմի Պապը տաճարին կփոխանցի Հայ առաքելական եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորչի մասունքները, որոնք մինչ այդ պահվում էին Վատիկանում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---