Ռուսական ՏՎԷԼ ընկերությունը վառելիք կտրամադրի Հայկական ԱԷԿ-ին մինչև նրա շահագործման ժամկետի ավարտը 1 հուլիսի 2010 - 19:36 AMT PanARMENIAN.Net - «ՏՎԷԼ» ԲԲը-ն և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ը ստորագրել են պայմանագրային փաստաթղթեր, որոնք կանոնակարգում են Հայկական ԱԷԿ-ին վառելիքի տրամադրումը մինչև նրա շահագործման ժամկետի ավարտը: Հաղորդում է ՏՎԷԼ ընկերության մամլո ծառայությունը: «ՏՎԷԼ» ԲԲԸ-ի և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի միջև հուլիսի 1-ին ստորագրվել են պայմանագրային փաստաթղթեր, որոնք կանոնակարգում են միջուկային վառելիքի մատակարարման ընթացիկ և նախատեսվող պայմանները մինչև Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի ավարտը: Պայմանագրում արձանագրվել է վառելիքի գնագոյացման շուկայական-կողմնորոշիչ մեխանիզմը: Փաստաթղթերը ստորագրել են «ՏՎԷԼ» ԲԲԸ-ի տնօրեն Յուրի Օլենինը և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |