Չինաստանը կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն հանդես բերել ղարաբաղյան հակամարտության գոտում 1 հուլիսի 2010 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Չինաստանը կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն հանդես բերել ղարաբաղյան հակամարտության գոտում: «Չինաստանը հստակ դիրքորոշում է գրավում այս հակամարտության հարցում: Մենք կարծում ենք, որ նման խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»,- հուլիսի 1-ին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Կին Գանգը: Նրա խոսքերով, Պեկինը հուսով է, որ բավարար քաղաքական կամքի շնորհիվ կողմերը կլուծեն խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով բանակցությունների և երկխոսության միջոցով, հաղորդում է Xinhua –ն: Հունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված դիվերսիոն խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատված: ԼՂՀ ՊԲ զինծառայողների զգոնության շնորհիվ թշնամու զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ և զինամթերք` թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |