ՀՀ նախագահը և ՌԵՈւ ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղու զարգացման հեռանկարենրը 1 հուլիսի 2010 - 20:12 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է հայկական երկաթուղային համակարգի հավատարմագրային կառավարիչ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին: Քննարկվել են հայկական երկաթուղու ներկա վիճակին, զարգացման հեռանկարներին, պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր և տարածաշրջանային կարևորություն ունեցող մի շարք ծրագրեր: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, «Հյուսիս-Հարավ» երկաթուղու կառուցման ծրագրին, որը տնտեսական, քաղաքական և ռազմավարական առումով կարևոր նշանակություն կունենա ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրների համար` իրար կապելով Սև ծովի և Պարսից ծոցի նավահանգիստները: Հանրապետության ղեկավարը և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահը քննարկել են նաև Հայաստանի Հանարպետության կառավարության և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Վլադիմիր Յակունինը վստահեցրել է, որ ներդրումային պարտավորություններն այս տարվա համար ամբողջությամբ կկատարվեն, և «Ռուսական երկաթուղիներ»-ը կշարունակի հայկական երկաթուղու արդիականացման ու տեխնիկական վերազինման ուղղությամբ ծրագրած աշխատանքը: Հանրապետության նախագահը, հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ամրապնդման ու զարգացման տեսանկյունից ևս կարևոր է համարել Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնող ռուսական այնպիսի խոշոր ընկերությունների գործունեությունը, ինչպիսին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն է, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |