Հարցում. Հայաստանում հարցվածների 43 տոկոսը կարծում է, որ կառավարությունը խեղաթյուրում է ճգնաժամի մասին տեղեկատվությունը 2 հուլիսի 2010 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հարցվածների 43 տոկոսը կարծում է, որ երկրի կառավարությունը խեղաթյուրում է տնտեսական ճգնաժամի մասին տեղեկատվությունը, որպեսզի հասարակության մեջ խուճապ և բողոքի ակցիաներ չառաջացնի, ընդ որում 2009-ի ապրիլին այդ կարծիքին էր հարցվածների 60 տոկոսը: Այդ մասին ասվում է Մարքեթինգի հայկական ասոցիացիայի զեկույցում: Ընդ որում, հարցվածների 25 տոկոսը կարծում է, որ տեղեկատվությունն օբյեկտիվ է և այն բավարար է տեղի ունեցածի մասին իմանալու համար, 18 տոկոսը կարծում է, որ ճգնաժամի նշանակությունը չափազանցվում է հանապազօրյա այլ խնդիրներից ուշադրությունը շեղելու համար, 12 տոկոսը կարծում է, որ կառավարությունը խեղաթյուրում է տեղեկատվությունը, քանի որ նա արդյունավետ հակաճգնաժամային քաղաքականություն ունի, իսկ 2 տոկոսը դժվարացել է պատասխանել: Այն հարցին, թե ինչպիսի խոսքեր են առավել դիպուկ բնութագրում վերաբերմունքը գոյություն ունեցող իշխանության նկատմամբ, հարցվածների 33 տոկոսը պատասխանել է` «անվստահություն», 5 տոկոսը` «ատելություն», 29 տոկոսը` «անտարբերություն», 18 տոկոսը` «հարգանք», 10 տոկոսը` «աջակցություն», 2 տոկոսը դժվարացել է պատասխանել: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |