Արման Մելիքյան. Թուրքիայի ինտեգրումն իսլամական աշխարհին հղի է շատ վատ հետևանքներով ողջ տարածաշրջանի համար 2 հուլիսի 2010 - 15:53 AMT PanARMENIAN.Net - «Չնայած Հիլարի Քլինթոնի առաջիկա այցելությանը Հայաստան չեմ կարծում, որ հայ-թուրքական հարաբերություններում որևէ առաջընթաց լինի, քանի որ ֆուտբոլային դիվանագիտությունը բարեհաջող վախճանվել է»,-այսօր Երևանում լրագրողներին է ասել ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա, այս գործընթացը լավ դաս եղավ հայկական կողմի համար, քանի որ նա հասկացավ, որ նման գործընթաց սկսելուց առաջ պետք է ունենալ հստակ մշակված ռազմավարություն և ոչ թե իրականացնել իրավիճակային քաղաքականություն: Արման Մելիքյանի խոսքերով, Թուրքիան հիմա հանդես է գալիս նոր նախաձեռնություններով, որոնցից են ռուս-թուրքական մերձեցումը և Թուրքիայի ակտիվ ինտեգրումը իսլամական աշխարհին: «Վերջինիս վառ ապացույցն է Գազայի հատվածի միջադեպը: Իսլամական աշխարհի հետ ինտեգրումը հղի է շատ վատ հետևանքներով ողջ տարածաշրջանի համար, քանի որ ինչքան խորանում է Թուրիքայի ինտեգրումն այդ աշխարհի հետ, խորանում է քրդական գործոնը, ինչը կարող է հանգեցնել լոկալ պատերազմների»,-ասել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |