Ժերար Շալյան. Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության հիմնական «դատավորն է» 2 հուլիսի 2010 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հիմնական դատավորն է ղարաբաղյան հակամարտության հարցում և չի բացառվում, որ այդ խնդրի վերաբերյալ որոշումը հենց Մոսկվան կայացնի: Այդ մասին «Փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է հակամարտությունների ուսումնասիրության և միջազգային ու ռազմավարական հարաբերությունների հարցերով ճանաչված վերլուծաբան Ժերար Շալյանը: Ըստ նրա, Ռուսաստանը միշտ շահագրգռված կլինի պահպանել ռազմավարական հարաբերությունները Հայաստանի հետ, ինչը սահմանափակում է Ադրբեջանի մանևրելու հնարավորությունները: Միևնույն ժամանակ Ժերար Շալյանը հայտարարեց, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը չունի գրավիչ առաջարկներ գերտերությունների համար, իսկ դա ավելի է սահմանափակում ԼՂՀ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հնարավորությունը: Գնահատելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան` փորձագետը հայտարարել է, որ նա հազիվ թե լուրջ փոփոխություններ կատարի ղարաբաղյան գործընթացում: «Սակայն, ակնհայտ է, որ Քլինթոնը կժամանի կոշտ հարցերով և որոշակի օրակարգով»,-ասել է Ժերար Շալյանը: Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը` նա ընդգծեց, որ վերջերս Հայաստանը նախաձեռնող չի այդ ոլորտում, իսկ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ամենախելացի քայլը չէր Երևանի կողմից: «Հայ-թուրքական սահմանը փակ է ոչ թե Հայոց ցեղասպանության, այլ ղարաբաղյան խնդրի պատճառով: Հարկ է նշել, որ վերջին 15 տարում ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան լուրջ սխալ թույլ չեն տվել արտաքին քաղաքականության մեջ»,-հայտարարել է Շալյանը: Ըստ նրա, Ադրբեջանի այժմյան արտաքին քաղաքականությունը թույլ կտա նրան առաջատար դիրքեր գրավել Մերձավոր Արևելքում և Կովկասում, որի արդյունքում Հայաստանն ավելի խիստ մեկուսացման մեջ կհայտնվի:
Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |