Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը հաղթել է Լեհաստանի հավաքականին

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը հաղթել է Լեհաստանի հավաքականին

PanARMENIAN.Net - Մոսկվայում սկսվեց միջազգային կարգի մրցավար Վլադիմիր Դվորկովիչի հիշատակին նվիրված ավանդական պատանեկան մրցաշարը, որին մասնակցում են յոթ երկրներ ներկայացնող ութ թիմեր, այդ թվում` Հայաստանի հավաքականը: Մեր թիմի կազմում ընդգրկված են Ռոբերտ Աղասարյանը, Կարեն Հ. Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Մարիա Գեւորգյանը:

Առաջին օրը հայ շախմատիստները երկու անգամ նույն` 2,5:1,5 հաշվով հաղթեցին Լեհաստանի պատվիրակներին:

Այժմ առաջատարներն են Չինաստանի եւ Հայաստանի հավաքականները, որոնք վաստակել են 4-ական թիմային միավոր: Անհատական արդյունքների գումարով Չինաստանն ունի 6, Հայաստանը` 5 միավոր, հաղորդում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---