Ղարաբաղում պատերազմի վերսկսումը չի բխում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների շահերիցPanARMENIAN.Net - Պատերազմ Լեռնային Ղարաբաղում չի լինի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի նախագահի ԱՊՀ գծով առաջին տեղակալ Կոնստանտիn Զատուլինը: Նա նշեց, որ պատերազմի վերսկսումը չի բխում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների շահերից: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե կմիջամտի արդյոք ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում` պատգամավորն ասաց, որ ըստ Հավաքական անվտանգության մասին համաձայնագրի Ռուսաստանն որոշակի պարտավորություններ է ստանձնել: Ըստ նրա, մի քանի շրջաններ, որոնք Ղարաբաղի անվտանգության գոտին են կազմում, այն գինն է, որ Հայաստանը կարող է վճարել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի անվտանգության ճանաչման դիմաց: «Հայկական կողմը ակնհայտորեն իրենն է պնդելու, որպեսզի Հայաստանն ու Ղարաբաղը կապող միջանցքը ներառի առնվազն Քելբաջարի ու Լաչինի շրջանները: Բացի այդ, Հայաստանը ստիպված կլինի ինչ-որ ժեստեր անել, կապված փախստականների մի մասի վերադարձի հետ»,-ասել է ռուս պատգամավորը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |