2010թ. առաջին կիսամյակում գանձվել է 14,1 մլն դրամ տուգանք 2 հուլիսի 2010 - 18:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունը 2010թ. առաջին կիսամյակի ընթացքում տրամադրել է շահումով խաղի կազմակերպման 11 և խաղատան 2 լիցենզիա: Միևնույն ժամանակ 12 շահումով խաղի և 1 խաղատան լիցենզիաները ուժը կորցրած են ճանաչվել, 13 շահումով խաղի, 3 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է: 01.01.2010-01.07.2010թթ. ընկած ժամանակահատվածում խաղատների, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք` համապատասխանաբար 9 մլն 100 հազար, 4 մլն 500 հազար և 500 հազար դրամի չափով: 13 շահումով խաղերի, 3 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: Կիսամյակային տվյալներով` այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 285 մլն դրամ պետական տուրք, որից 185 մլն` շահումով խաղերի և 100 մլն դրամը` խաղատների գծով: Հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 96 շահումով խաղի, 13 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: խաղատների, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպիչներիc 2010թ. առաջին կիսամյակում գանձվել է 14,1 մլն դրամ տուգանք Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա |