Գյուղատնտեսության և ձկնորսության արտադրանքը Հայաստանում 2010թ. հունվար-մայիսին ավելացել է 1 տոկոսով

Գյուղատնտեսության և ձկնորսության արտադրանքը Հայաստանում 2010թ. հունվար-մայիսին ավելացել է 1 տոկոսով

PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2010թ. հունվար-մայիսին ընթացիկ գներով, կազմել է 100.8 մլրդ.դրամ, որը 1.0 %-ով գերազանցել է 2009թ. համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշի մակարդակը: Այդ մասին հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Գյուղատնտեսության և ձկնորսության արտադրանքի աճը Հայաստանում մայիսին կազմել է 52 տոկոս: Այդ թվում գյուղատնտեսության արտադրանքի աճը մայիսին կազմել է 54,5 տոկոս ընթացիկ տարվա ապրիլի համեմատ, իսկ ձկնորսության ոլորտում 28,2 տոկոս անկում է գրանցվել:

Բացի այդ, 2010թ. հունվար-մայիսին իրացվել է 19,6 մլրդ դրամի բուսական և 76,7 մլրդ դրամի կենդանական ծագման ապրանք, և 4,6 մլրդ դրամի ձկնեղեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---