Միջադեպը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի խախտման ամենալուրջ դեպքն էր վերջին 2 տարումPanARMENIAN.Net - Զինված միջադեպերն ու մարդկային զոհերը Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում պետք է դրդեն կողմերին շուտափույթ կարգավորել հակամարտությունը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: «Զոհվածների ընտանիքներն ու նրանց բարեկամները իրավունք ունեն ակնկալելու, որ անիմաստ զոհերը կդրդեն խաղաղ գործընթացի մասնակիցներին օգտվել ստեղծված հնարավորությունից առաջիկա շաբաթներին գործընթացն առաջ մղելու նպատակով»,-ասել է Կասպրշիկը: Ըստ նրա, միջադեպը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի խախտման ամենալուրջ դեպքն էր վերջին 2 տարում: Ըստ նրա, ԵԱՀԿ դիտարկումների նպատակը հետաքննություններ անցկացնելը չէ: «Դա պահանջում է կողմերի համաձայնությունն ու համագործակցությունը, ինչպես նաև ավելի լայն լկազորություններով մանդատի տրամադրում և ավելի շատ ռեսուրսներ գրասնեյակի համար: Դրանք նաև չեն դիտարկվում որպես խաղաղապահ գործողություն»,-ասել է նա: Ըստ Կասպրշիկի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահները աջակցություն են հայտնել նախագահների ջանքերին, որոնք ուղղված են հիմնական սկզբունքների վրա աշխատանքի ավարտին և կոչված են ևս մեկ քայլ կատարելու, որպեսզի հնարավոր լինի մշակել խաղաղ պայմանագրի տեքստը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |