Առնվազն 4 հայկական կայք ենթարկվել է ադրբեջանցի հակերների հարձակման

Առնվազն 4 հայկական կայք ենթարկվել է ադրբեջանցի հակերների հարձակման

PanARMENIAN.Net - Մեկ շաբաթվա ընթացքում առնվազն 4 հայկական կայք ենթարկվել է ադրբեջանցի հակերների հարձակման: Հուլիսի 2-ի երեկոյան կոտրվել են «Հենարան» մամուլի ակումբի Henaran.am և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի sambo.am կայքերը, որոնց տեղում հայտնվել են ադրբեջանական դրոշն ու հղումներ ադրբեջանական կայքերին: Այս պահի դրությամբ կայքերի աշխատանքը վերականգնվել է: Հունիսի 29-ին հակերները կոտրել են Azdagir.am հայտարարությունների կայքը և տեղադրել Ադրբեջանի դրոշն ու տեղեկություններ 1990 թվականի հունվարի 20-ի Բաքվի իրադարձությունների մասին, իսկ հունիսի 30-ին PanARMENIAN.Net ի խմբագրությունը հաղորդագրություն էր ստացել psyarmenia.com կայքի սեփականատերից, ըստ որի, կոտրվել էր նաև հոգեբանության մասին հայկական կայքէջը, իսկ էջում զետեղվել էր «հայկական ահաբեկչության» մասին պաստառը: Այժմ այդ երկու կայքերը դեռևս չեն գործում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---