Երևանում ընթանում է ՀՀ Սահմանադրության 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը 3 հուլիսի 2010 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Երևանում` Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ընթանում է ՀՀ Սահմանադրության 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը դեպքի վայրից, միջոցառմանը մասնակցում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ինչպես նաև ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Նիստում ելույթ ունեցավ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, որը նշեց, որ Սահմանադրությունը միշտ կարևոր դեր է խաղացել հայոց պատմության մեջ: «Եթե օրենքները չեն բխում մարդու բնական իրավունքից, ապա դրանք իրականում չի կարելի օրենք համարել»,- ասաց Գագիկ Հարությունյանը: Նա նշեց նաև, որ անկախ Հայաստանում սահմանադրականության սկիզբը դրվեց Անկախության մասին հռչակագրի ընդունմամբ, որը սահմանադրականության տրամաբանությունից բխող նորմերի ու սկզբունքների համագումարն է: «Սահմանադրությունը կարծրացած դոգմաների համագումար չէ, քանի որ այն կարգավորում է հասարակության դինամիկ կյանքը: Անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության ու հասարակության իրական կյանքի միջև տարբերությունը»,- նշեց նա: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |