ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել է Երևան 4 հուլիսի 2010 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 4- ն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել է Երևան: Թռիչքուղու վրա նրան դիմավորել են ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, Երևանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը: Այցի ընթացքում նախատեսվում են Քլինթոնի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ ԱԳՆ ղեկավար ԷդվարդՆալբանդյանի հետ:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |