ԱՄՆ-ն հավատում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը խաղաղություն, կայունություն և բարգավաճում կբերի տարածաշրջանին

ԱՄՆ-ն հավատում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը խաղաղություն, կայունություն և բարգավաճում կբերի տարածաշրջանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հավատում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանին կբերի խաղաղություն, կայունություն և բարգավաճում: Այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերն արդեն կծառայեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին Երևանում ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Ճիշտ է, Արձանագրությունները դեռ վավերացված չեն, սակայն, ինչպես հիշում եք, նախագահ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել Թուրքիայի հետ բանակցային գործընթացն այն ժամանակ, երբ նա ընդառաջ գա, և մենք ողջունում ենք այդ հայտարարությունը: ԱՄՆ-ն համաձայն է այդ տեսակետի հետ, և մենք դրական ենք գնահատում Հայաստանի նախագահի հայտարարությունը»,- ասել է Քլինթոնը:

Իր հերթին, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը միշտ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցությունների այն ժամանակ, երբ Անկարան պատրաստ կլինի դրան:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---