ԱՄՆ վարչակազմը հակված է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը 4 հուլիսի 2010 - 23:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը հակված է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, և դրա հաստատումն Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի բանաձևի ընդունումն է: Այդ մասին Երևանում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նրա խոսքերով, ՌԴ հետ համագործակցությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում և Աֆղանստանում նույնպես դրական է: «Բայց կան բաներ, որոնց հետ մենք համաձայն չենք. Դա վերաբերվում է Վրաստանին և Հարավային Օսսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչմանը: Այնուամենայնիվ, ողջ աշխարհին պետք է հասկացնել, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը միասին են աշխատում»,- ասել է Քլինթոնը: Ինչ վերաբերվում է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, ապա ԱՄՆ պետքարտուղարը կարծում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարական ինստիտուտները կապահովեն Հայաստանի երկարաժամկետ զարգացումը: «Մենք այստեղ տեսել ենք աշխատասեր ժողովուրդ, մեծ կապիտալ և ես համոզված եմ, որ ձեր ապագան ձեր ձեռքերում է: Հայաստանը նույնպես պետք էներգիայի անկախ և այլընտրանքային աղբյուրներ ունենա, ինչը թույլ կտա երկրին ավելի արագ առաջ շարժվել»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |