ԵՐԵՒԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ 50 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ Է ՏՐՎԵԼ ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ24 սեպտեմբերի 2001 - 20:17 AMT PanARMENIAN.Net - Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը 50 տարի ժամկետով կտրվի «Աէրոպուերտոս Արխենտինա 2000» արգենտինական ընկերությանը կառավարման, որը ղեկավարում է 33 օդակայանների աշխատանքը: Ընկերության խորհրդի նախագահ Էդուարդո Էռնեկյանը եւ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Երիցյանը ստորագրել են փոխըմբռնման մասին համաձայնագիր, որը նախանշում է «Աէրոպուերտոս Աարխենտինա 2000» ընկերության պարտավորությունները` ներդնել օդանավակայանի զարգացման համար 50 մլն. դոլար: Այս թիվը նախնական է, եւ մինչեւ պայմանագրի ստորագրումը կարող է վերանայվել, քանի որ հայկական կողմը գտնում է, որ 50 միլիոնը բավական չէ 50 տարվա վարձակալության համար: Շաբաթ օրը Էռնեկյանին ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին նա ներկայացրել է իր առաջարկություններն ու ծրագրերը: Արգենտինական ընկերության ղեկավարը նշել է, մասնավորապես, թռիչքավայրէջքային գոտու վերանորոգման անհրաժեշտությունը, օդանավակայանը ժամանակակից սարքավորումներով զինելու եւ անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտությունը: Էռնեկյանի կարծիքով, օդանավակայանը ղեկավարելու համար կատարած ներդրումները կօգնեն Հայաստանը զբոսաշրջիկների կենտրոն դարձնելու եւ շահույթով աշխատելու համար: Նա վստահ է, որ «Զվարթնոց» օդակայանը ժամանակի ընթացքում կդառնա օդային հաղորդակցությունների տարածաշրջանային կենտրոն: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |