Հուլիսի 13-ին Երևանում կքննարկվեն հայ-լեհական տնտեսական համագործակցության հարցերը 5 հուլիսի 2010 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական համագործակցության հարցերը կքննարկվեն հուլիսի 13-ին Երևանում հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը: «Այդ նախաձեռնությունը պատկանում է լեհական կողմին, և մենք արդեն մեկ տարի առաջ որոշել էինք, որ եթե բացվի ուղիղ հաղորդակցություն Երևանի և Վարշավայի միջև, ապա նիստը տեղի կունենա Երևանում»,- նշել է նա: Լեհաստանում նախագահական ընտրությունների նախօրեին` հուլիսի 3-ին, կայացել է Երևան-Վարշավա-Երևան ուղիղ չվերթի բացումը: Ինչպես նշել է դեսպանը, այդ նիստում քննարկվելու է երկու փաթեթ. մեկը պատրաստել է լեհական կողմը, մյուսը` հայկական: «Դրանցում ներկայացված է համագործակցության ողջ սպեկտրը, այդ թվում և համատեղ ձեռնարկությունների ստեղծումը»,- ավելացրել է նա: Աշոտ Գալոյանի խոսքերով, երկկողմանի առևտրատնտեսական համագործակցության ներուժն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մետաղների և հանքաքարերի մշակումը, գյուղատնտեսությունը, քիմիական արդյունաբերությունը և թեթև արդյունաբերության ապրանքները: «Հայկական կողմի համար կարևոր նշանակություն ունեն կապիտալ ներդրումները, որոնք գալու են Լեհաստանից, այսինքն, այստեղ խոսքը գնում է ներդրումների խթանման մասին»,- նշել է նա: Դեսպանը հաղորդել է, որ լեհական կողմից հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նախագահը Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ, ԵՄ պատասխանատու Մարցին Կորոլեցն է: «Հուսով ենք, որ բոլոր այդ տնտեսական ծրագրերը կիրագործվեն Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում, որի նախաձեռնողը Լեհաստանն է, ինչը կարող է նպաստել տնտեսության զարգացմանը»,- ասել է Գալոյանը: Հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման հարցը քննարկվել է Հայաստանում ընթացիկ տարվա մարտի 12-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած լեհական պատվիրակության աշխատանքային այցի շրջանակներում: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանի և Լեհաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2009-ին կրճատվել է 6.3 տոկոսով 2008-ի նույն ցուցանիշի հետ համեմատ և կազմել շուրջ 34.6 մլն դոլար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |