Սփյուռքի համայնքներում հայկական վարժարանները վտանգված են 5 հուլիսի 2010 - 17:20 AMT PanARMENIAN.Net - 30 տարիների ընթացքում Թուրքիան աշխարհի 110 երկրներում շուրջ 2000 թուրքական վարժարաններ է ստեղծել, որոնք քաղաքական նպատակ ունեն: Այդ մասին հուլիսի 3-ին Ծաղկաձորում մեկնարկած ՙԱրեւմտահայերենի ուսուցման վիճակը սփյուռքում՚ եռօրյա համաժողովի ընթացքում հայտարարեց ֆրանսաբնակ լեզվաբան Կարապետ Տաքէսյանը: Սփյուռքահայ լեզվաբանը համոզված է, որ դպրոցը ոչ միայն կրթական հաստատություն է, այլ նաեւ ինքնության կերտման դարբնոց: Ազգային վարժարաններն այսօր ոչ միայն լեզվի խնդիր են լուծում, այլ նաեւ` հայապահպանության ու հայեցի դաստիարակության: Նման վարժարաններ գործում են Սփյուռքի մեծ ու փոքր համայնքներում, իսկ Սիրիայում դրանք ավանդաբար մեծ թիվ են ունեցել: Բազմավաստակ մանկավարժ ու լեզվաբան Հակոբ Չոլաքյանը 1983 թվականին 506 հայկական վարժարան է հաշվել, որոնք գործել են Սիրիայի հայկական համայնքներում: Այսօր արդեն ազգային վարժարանները գործում են` իբերւ մասնավոր դպրոցներ, որոնք, սակայն, ֆինանսավորվում են տեղի իշխանությունների կողմից: Կրճատվել են հայերենի դասաժամերը, սակայն հայեցի կրթության հարցը Սիրիայում լուծում են արտադասարանական պարապմունքներով ու տարբեր խմբակներով: ՙԱյսօր ամենամեծ դերը հենց այս քույր միություններինն է, որտեղ երեխաները դասերից հետո անց են կացնում իրենց ազատ ժամանակը՚,- վստահ է Հակոբ Չոլաքյանը: Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դասախոս Ջուլիետա Գյուլամիրյանը հինգ անգամ աշխատանքային այցով եղել է Սիրիայում, համագործակցել տեղի արեւմտահայերեն դասավանդող ուսոիցիչների հետ եւ արդյունքում ստեղծել մի շարք դասագրքեր: Տիկին Գյուլամիրյանը լեզվի կրթության հարցում ամենից շատ կարեւորում է նախադպրոցական կրթությունը, երբ երեխաները սովորում են այբուբենն ու անում կարդալու իրենց առաջին փորձերը: ՙԲաց թողնել մանկապարտեզի տարիքը, նշանակում է խաթարել կրթության շարունակականությունը: Չի կարելի հեգնել գրաճանաչության կարեւորագույն այս փուլը՚,- վստահ է Ջուլիետա Գյուլամիրյանը: Արեւմտահայերենի դասավանադման խնդիրների շարքում պակաս կարեւոր չէ նաեւ համապատասխան մասնագետների պատրաստման խնդիրը: Ուսուցչի կարիք ունեն գրեթե բոլոր համայքները: Սիրիայում, օրինակ, պետությունը ազգային վարժարանների առաջ խնդիր է դրել` միայն պետական մանկավարժական որակավորում ունեցող ուսուցիչներ ունենալ, ինչը կհանգեցնի մի շարք ուսուցիչների անգործության: ՙՄենք` որպես պետություն, պարտավոր ենք ուսուչիներ մատակարարել սփյուռքին՚,- նշում է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարն ուրախությամբ տեղեկացրեց նաեւ, որ Հալեպի եւ Երեւանի պետական համալսարանների միջեւ արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն` ուսանողների փոխանակում կատարելու մասին: ՙԱրդեն այս տարի մեկական ուսանող յուրաքանչյուր համալսարանից իր ուսումը կշարունակի մյուս երկրի համալսարանում՚,- տեղեկացնում է Հրանուշ Հակոբյանը:
Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |