Նաիրա Զոհրաբյանը դրական է գնահատել Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան 5 հուլիսի 2010 - 17:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հայաստան կատարած այցի շրջանակներում ևս մեկ անգամ հաստատվեց ՀՀ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որի մասին ընդգծեց նաև Քլինթոնը, ասելով, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Հելսինկյան ամփոփիչ ակտի սկզբունքների` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման և տարածքային ամբողջականության հիման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյանի խոսքով, Հիլարի Քլինթոնի դրած շեշտերը ևս մեկ անգամ հաստատում են հայկական կողմի դիրքորոշման ճշգրտությունը և՛ ղարաբաղյան կարգավորման, և՛ հայ-թուրքական գործընթացի հարցում: Ընդհանուր առմամբ ես Հիլարի Քլինթոնի այցը գնահատում եմ որպես դրական և կառուցողական»,- ասել է Զոհրաբյանը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |