Ահմետ Դավութօղլու. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է քաղաքական կոնյուկտուրայով 5 հուլիսի 2010 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան հույս ունի, որ այս ամառ Կովկասում դրական փոփոխություններ տեղի կունենան: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուն` մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Երևան և Բաքու: «Մենք հետևում ենք իրադրությանը և դրական միտումների հույս ունենք»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը` ակնարկելով, որ Անկարան Ղարաբաղի վերաբերյալ տեղաշարժեր է ակնկալում Հիլարի Քլինթոնի այցից հետո: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններին` Ահմետ Դավութօղլուն հայտնել է, որ դրանք օրակարգում են գտնվում, սակայն դրանց դիտարկումը պայմանավորված է քաղաքական կոնյուկտուրայով, գրում է թուրքական Zaman թերթը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |