ԵԱՀԿ ՄԽ-ն ակնկալում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-17-ին Ալմաթիում 5 հուլիսի 2010 - 22:58 AMT PanARMENIAN.Net - Միջնորդների հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հուլիսի 3-5 այցելել են Երևան և Բաքու: Հուլիսի 2-ին Իգոր Պոպովն ու Ռոբերտ Բրադկեն այցելեցին նաև Լեռնային Ղարաբաղ: Լեռնային Ղարաբաղում դեսպաններ Պոպովն ու Բրադկեն Ղարաբաղի իշխանությունների հետ քննարկեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումները, այդ թվում նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի ու Նիկոլյա Սարկոզիի հունիսի 26-ի հայտարարությունն ու հունիսի 18-ի միջադեպը շփման գծում, որը միջնորդները գնահատեցին որպես հրադադարի ռեժիմի անընդունելի խախտում: Նրանք նաև ափսոսանք հայտնեցին զինվորականների մահվան կապակցությամբ և դատապարտեցին ուժի կիրառման փաստը: Երևանում համանախագահները հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ: Այդ հանդիպումների ընթացքում միջնորդները հայտարարեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարիմ մնալու մասին` Հելսինկյան սկզբունքների, ժողովրդների ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության հիման վրա` կարևորելով ուժի կիրառման բացառումը: Միջնորդները հույս են հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում հուլիսի 16-17-ին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված |