ԱՀՀ. Քլինթոնի այցելությունը Ծիծեռնակաբերդ նոր խթան է հաղորդում Հայոց ցեղասպանության ճանաչմանըPanARMENIAN.Net - «Մենք երախտապարտ ենք պետքարտուղար Քլինթոնին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նրա տեսակետի համար, և, հտկապես, Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու համար»,-հայտարարել է Հրայր Հովնանյանը: Ըստ նրա, դա կարևոր խորհրդանշական և շատ գնահատելի քայլ է: «Դա ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նրա հետևողական քաղաքականության հետևանքն է, այլ նաև այն բանի վկայությունն է, որ Հիլարի Քլինթոնը օգնում է հասնել ճանաչման ու արդարության»,-ասել է Հովնանյանը: Իր հերթին ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին նշել է, որ Քլինթոնի այցելությունը Ծիծեռնակաբերդ նոր խթան է հաղորդում Հայոց ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Կոնգրեսի կողմից: «Համագումարը կրկնում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևն այս տարի ճանչելու կոչը, երբ լրացավ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը»,-ասել է Արդունին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |