Վրաստանը հնուց ի վեր, դարեր շարունակ, իրոք օկուպացված է եղել տարբեր երկրների կողմից 6 հուլիսի 2010 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Հերթական անգամ Վրաստանի իշխանություններն ապակառուցողական քայլի են դիմում: Նոր ուսումնական տարվանից վրացական դպրոցները կստանան պատմության լրացուցիչ դասագիրք` «Ռուսական օկուպացիայի 200 տարին» վերնագրով: Մենք անթույլատրելի ենք համարում այդ դասագրքի ներմուծումը դպրոցներ, առավել ևս, որ այդ թեման արդեն իսկ արծարծվում է պատմության դասագրքում: Փոխանակ ընտրելու դիվանագիտական ուղին ու ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու, Վրաստանի իշխանությունները հակառակ են գործում: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ջավախահայերի միության հայտարարության մեջ: «Ոչ մի անհրաժեշտություն չկա առանձին գրքով հրատարակել «Ռուսական օկուպացիայի 200 տարին» դասագիրքը: Եթե այդ տեսակետից մոտենանք, ապա Վրաստանը վաղուց ի վեր, դարեր շարունակ, իրոք օկուպացված է եղել տարբեր երկրների կողմից: Այդ դեպքում վրացական դպրոցներում առանձին պետք է դասավանդվեն «Վրաստանի օկուպացիան Թուրքիայի կողմից», «Վրաստանի օկուպացիան Պարսկաստանի կողմից», արաբների, մոնղոլների և Ադրբեջանի կողմից: Թուրքիայի կողմից Վրաստանի օկուպացիան շարունակվում է մինչ օրս: Եթե դա օկուպացիա չէ, ապա թող Թուրքիան վերադարձնի Տաո-Կլարջեթին: Անհնար է նաև խուսափել այն փաստից, որ Վրաստանի Սաինգիլո տարածքը օկուպացված է Ադրբեջանի կողմից: Մենք գտնում ենք և վստահ ենք, որ Վրաստանի իշխանությունները պետք է ուղիներ գտնեն հարաբերություններ հաստատելու համար Ռուսաստանի հետ և կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին դադարեցնել թշնամանքը վրաց և ռուս եղբայրական ժողովրդների միջև և որդեգրել ՌԴ-ի հետ դիվանագիտական ու քաղաքական հարաբերությունների կարգավորման կառուցողական ուղին»,-ասվում է հայտարարության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |