Ռիչարդ Կիրակոսյան. Ադրբեջանը պատրաստ չէ 21-րդ դարի պատերազմի 6 հուլիսի 2010 - 13:57 AMT PanARMENIAN.Net - «Չնայած Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին, երկրի բանակը գտնվում է բարձիթողի վիճակում»,-ասել է հայ փորձագետը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն մոտ 2 մլրդ դոլար է ծախսել ռազմական ուժի հզորացման համար, ինչը մեկնարկ տվեց սպառազինությունների վտանգավոր մրցավազքին: «Ամենահետաքրքիրն այն է, որ վերջերս Ադրբեջանը դարձավ տարածաշրջանի կայունության հիմնական խախտողը»,-ասել է հայ փորձագետը: Այդ համատեքստում, Կիրակոսյանը նշել է, որ ակնկալում է, որ ամռանը լարվածությունը կաճի: «Վտանգ կա, որ Բաքվի սպառնալիքները կարող են իրականություն դառնալ»,-նշել է նա: Ընդ որոմ Կիրակոսյանը նշել է, որ չնայած նրան, որ Ադրբեջանի բանակը հայկականից մեծ է և երկիրը հսկայական գումարներ է ծախսում զենք ձեռք բերելու համար, Հայաստանի զինված ուժերը մի շարք առավելություններ ունեն և ավելի մարտունակ են, ինչի շնորհիվ ՀՀ ԶՈւ-ն ավելի հզոր են ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Վրաստանի բանակից: Ըստ փորձագետի, Ադրբեջանի ղեկավարությանը ձեռնատու չէ, որ երկրի բանակն ուժեղ լինի, քանի որ այդպես ավելի բարդ կլինի պահպանել իշխանությունը: Ընդ որում, նա հավելել է, որ ռազմական խաղերը Ղարաբաղի շուրջ արդեն վտանգավոր են դարձել Ադրբեջանի ղեկավարության համար: «Եթե Բաքուն պատերազմ սկսի, նա տանուլ կտա: Ի տարբերություն Ադրբեջանի, որն անցյալով է ապրում, Հայաստանը պատրաստվում է 21-րդ դարի պատերազմի»,-ասել է նա: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին |