Թուրքիայի ջղագրգիռ արձագանքը Քլինթոնի այցելությանը Ծիծեռնակաբերդ պայմանավորված է ներքին քաղաքականությամբ 6 հուլիսի 2010 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Այն, որ Հիլարի Քլինթոնի այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր առաջացրել է Թուրքիայի «ջղագրգիռ արձագանքը», լիովին տրամաբանական է և բացատրելի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, շուտով Թուրքիայում կկայանան համընդհանուր խորհրդարանական ընտրություններ և երկրում իրավիճակը շատ լարված է: «Ներքաղաքական պայքարում Հայաստանի և հայերի նկատմամբ վերաբերմունքը մեծ դեր է խաղում, ուստի այդ այցելությունը բավական լարված ընդունվեց»,- ասել է քաղաքագետը: Ինչ վերաբերվում է Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացմանը, նա նշեց, որ Թուրքիան փորձում է իր դերը խաղալ տարածաշրջանում: «ԽՍՀՄ օրոք Թուրքիան ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ամրակետն էր և գրեթե մեկուսացված էր: Հիմա իրավիճակը փոխվել է և Ահմեդ Դավութօղլուի «ոչ մի խնդիր հարևանների հետ» խոսքերը նշանակում են, որ Անկարան ինքը պետք է կառուցի իր հարաբերությունները սահմանակից երկրների հետ: Բայց Մերձավոր Արևելքում լուրջ դեր խաղալու համար պետք է լինել Իսրայելի թշնամին: Կրկնում եմ, որ ԽՍՀՄ օրոք Թուրքիան և Իսրայելը վտարանդի պետություններ են եղել, բայց հիմա Թուրքիան արաբական աշխարհում տեղ ունենալու համար պետք է վատթարացնի հարաբերությունները հրեական պետության հետ: Բայց հարաբերությունների վերջնական խզում չի լինի»,- ընդգծել է Իսկանդարյանը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |