Սերգեյ Մինասյան. Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի գիտության բաժնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Ես այդ կարծիքին էի թե մեկ շաբաթ, թե երկու ամիս առաջ: Սակայն պատերազմ սկսելու հավանականությունը լիովին բացառել չի կարելի: «Ռազմական գործողություններ չսկսելու գլխավոր երաշխիքը տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռությունն է», - նշել է Մինասյանը:

Ինչ վերաբերվում է Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարություններին, ապա նա, ըստ Մինասյանի, իր հայտարարություններով փակուղի է մտցրել իրեն: «Նա պետք է ինչ-որ կերպ բացատրի իր ժողովրդին, թե ինչու է նման հայտարարություններ անում, բայց պատերազմ չի սկսում: Ադրբեջանը կխուսափի պատերազմից. այն միայն քաղաքական և տնտեսական վնաս կհասցնի»,- ասել է Մինասյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---