ՄԱՐՈԿՈՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ

PanARMENIAN.Net - Մարոկոյում ձերբակալվել են Ադրբեջանում ռազմական պատրաստություն անցած ահաբեկիչներ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Ասոշիեյթիդ պրես»-ը, նրանք կասկածվում են «Salafiya Jihadia» իսլամական ծայրահեղական կազմակերպության հետ կապերի մեջ: Աղբյուրի համաձայն, ձերբակալվածներից երկուսը մեղադրվում են Կասաբլանկայում կատարված ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ: Նրանցից մեկի` մահմեդականություն ընդունած Մեծ Բրիտանիայի քաղաքացի 37-ամյա Էնթոնի Փերի Իենսենի խոսքերով, պատրաստվածությունը կատարելագործելու նպատակով նա եղել է Ադրբեջանում, Վրաստանում, Աֆղանստանում եւ Պակիստանում:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---