Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի լեռնադահուկային զբոսաշրջության զարգացման մասին համաձայնագիր

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի լեռնադահուկային զբոսաշրջության զարգացման մասին համաձայնագիր

PanARMENIAN.Net - Թբիլիսիում հուլիսի 7-ին նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի միջև լեռնադահուկային զբոսաշրջության զարգացման մասին համաձայնագրի ստորագրում: Ինչպես հաղորդում է «Բիզնես Գրուզիան», համաձայնագիրը ենթադրում է այդ ոլորտի զարգացում միանման չափորոշիչներով:

Համաձայնագիրը կստորագրվի Թբիլիսիում կայանալիք Հարավային Կովկասում լեռնաառողջարանային կենտրոնների զարգացման մասին երկօրյա համաժողովի արդյունքում:

Համաժողովին հրավիրվել են Հայաստանի և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունների և զբոսաշրջության բաժանմունքների ներկայացուցիչներ: Միջոցառումը նպատակ ունի ծանոթանալ ավստրիական Ինսբրուկի փորձի հետ մարքեթինգի կառավարման և լեռնադահուկային զբոսաշրջության կենտրոնների պլանավորման ոլորտում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---