Հայաստանն առաջատար է ԱՊՀ տարածքում բեռնափոխադրումների ծավալով![]() PanARMENIAN.Net - ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, ԱՊՀ բեռնափոխադրումների շուկայի վերականգնումն ավելի ակտիվ է ընթանում, քան ուղևորային շուկայի: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդում է «Ռեյլվնեշտրանս» ընկերության մամլո ծառայությունը: Ընթացիկ տարվա առաջին 5 ամիսների ընթացքում ԱՊՀ բեռնափոխադրումների շուկայի ծավալն ավելացել է 6 տոկոսով, ուղևորային հատվածը` 3 տոկոսով: Տրասնպորտային բոլոր միջոցներով ԱՊՀ բեռնափոխադրումները 5 ամսում ավելացել են 127 մլն տոննայով: Աճի առաջատար են դարձել Հայաստանը և Ղազախստանը (համապատասխանաբար 22.8 տոկոս և 16.7 տոկոս): Երրորդ տեղում Ուկրաինան է (14 տոկոս): Միաժամանակ Ռուսաստանը գլխավորում է բեռնափոխադրումների ամենամեծ ծավալն ունեցող երկրների ցուցակը: 2-րդ և 3-րդ տեղում Ղազախստանը և Ուկրաինան են: Ավելի պասիվ է ընթանում ԱՊՀ ուղևորային փոխադրումների շուկայի վերականգնումը: Հիմնական ուղևորահոսք ապահովող երկրները (Ռուսաստան, Ուկրաինա, 5 ամսում ԱՊՀ փոխադրումների ողջ ծավալի 46 տոկոսը և 13 տոկոսը) անցյալ տարվա համեմատ նվազեցրել են արդյունքները (2.7 տոկոս և 6.3 տոկոս համապատասխանաբար): ԱՊՀ ուղևորային շուկայում աճ է ցուցաբերել միայն Ղազախստանը (19.1 տոկոս): Աճ է գրանցվել նաև Ադրբեջանում (7.1 տոկոս), Հայաստանում (2.4 տոկոս), Բելառուսում (4.8 տոկոս) և այլն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |