Լիբանանի հայ համայնքը զգուշությամբ է հետևում լիբանանա-թուրքական հարաբերությունների ջերմացմանը![]() PanARMENIAN.Net - Լիբանանահայ համայնքը զգուշությամբ է հետևում լիբանանա-թուրքական հարաբերությունների ջերմացմանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչ, հասարակական գործիչ Սարգիս Կիրակոսյանը: Ըստ նրա, Անկարայի քաղաքականությունը Գազայի միջադեպի հարցում թույլ տվեց Թուրքիային դրսևորել իրեն որպես իսլամական երկրների իրավունքների պաշտպան: «Այդ ջանքերն անմիջապես անդրադարձան Թուրքիայի ու Լիբանանի միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունների վրա»,-ասել է Սարգիս Կիրակոսյանը: Անդրադառնալով Լիբանանի հայ համայնքի վիճակին` Կիրակոսյանը հայտարարեց, որ հայերը ակտիվորեն մասնակցում են երկրի հասարակական-քաղաքական կյանքին, ունեն դպրոցներ, վարժարաններ, միություններ, եկեղեցիներ: «Վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է հայերի արտահոսքը Լիբանանից: Մենք ակտիվորեն պայքարում ենք խառը ամուսնությունների դեմ` պահպանելու համար մեր ազգային ինքնությունը»,-ասել է համայնքի ներկայացուցիչը: Գնահատելով Հայաստանի սփյուռքի նախարարության գործունեությունը` Կիրակոսյանը հայտարրել է, որ այդ գերատեսչությունը պետք է համակարգի իր գործողությունները սփյուռքի կազմակերպությունների և ավնդական հայկական կուսակցությունների հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |