Facebook-ում հայտնաբերվել է «Եկեք հարձակվենք հայկական Facebook-ի վրա» խումբը, որը նենգափոխում էր ցանցի հայերեն թարգմանությունը 7 հուլիսի 2010 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցում մի խումբ է հայտնաբերվել, որը փոփոխություններ էր կատարում կայքի հայերեն թարգմանության մեջ և հարձակուվում էր Facebook-ի հայ օգտվողների վրա: Խմբի անվանումը կարելի է թարգմանել որպես «Եկեք հարձակվենք հայկական Facebook-ի վրա»: Խմբին անդամակցում է 688 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունն Ադրբեջանից են: Խմբի անդամները համակարգում էին քվեարկությունը թարգմանության իրենց տարբերակների օգտին, արդյունքում հայերեն ինտերֆեյսի օգտվողներն էջի մենյուի փոխարեն ստանում էին վիրավորական արտահայտություններ: Ստեղծվել է նաև մեկ այլ խումբ, որը պատրաստվում է հարձակում կազմակերպել Youtube-ի հայկական ալիքների վրա: Հուլիսի 2-ից սկսած օգտվողների խումբը «հարձակում է» սկսել Facebook-ի հայկական տարբերակի վրա: Օգտվելով Translation-ի տեղայնացման հավելվածից, խումբը փոփոխություններ է կատարել թարգմանությունների մեջ` զետեղելով ադրբեջանական քարզչություն ու վիրավորական արտահայտություններ: Դա հնարավոր է, քանի որ Facebook-ի հայերեն թեստավորումը գտնվում է բետա-թեստավորման փուլում (տեղայնացված է 73 տոկոսով): Հայ օգտվողները տեղեկացրել են Facebook-ի աջակցության ծառայությանը միջադեպի մասին, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել: Այս պահի դրությամբ Facebook-ի ինտերֆեյսի թարգմանությունը հայերեն գրեթե վերականգնված է` ճիշտ տարբերակների համար հայ ակտիվիստների զանգվածային քվեարկության արդյունքում: Հուլիսի 2-ին համակարգված հակահայկական գործունեության համար պատժվեցին խոշորագույն բազմալեզու Վիքիփեդիա ինտերնետ-հանրագիտարանի ռուսալեզու բաժնի 26 խմբագրեր: Առավել չարամիտ կանոնախախտներին 3-6 ամիս ժամկետով արգելվեց հետագա մասնակցությունը Վիքիփեդիային: Արգելափակումը վերացնելուց հետո մասնակիցներին կարգելվի խմբագրել վիճահարույց հոդվածները` սահմանափակելով Վիքիփեդիայի տարածքում խմբագրելու նրանց իրավունքը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |