ԱՄՆ պետքարտուղարություն. «Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքորոշումը անփոփոխ է մնացել»

ԱՄՆ պետքարտուղարություն. «Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքորոշումը անփոփոխ է մնացել»

PanARMENIAN.Net - «ԱՄՆ դիրքորոշումը անփոփոխ է մնում, մենք աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Մենք նաեւ աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս երկու գործընթացները փոխկապակցված չեն, սակայն մեկ մեկու լրացնում են», - հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները` ԱՄՆ պետքարտուղարությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Նա նաեւ նշել է, որ Մինսկի գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ն մշտապես աշխատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: «Ակնհայտ է, որ դրանք բարդ հարցեր են, որոնց լուծումը երկար ժամանակ է պահանջում, սակայն մեր դեսպան Ռոբերտ Բրադկեն զբաղվում է այդ հարցերով: ԱՄՆ դիրքորոշումն ամրապնդվեց պետքարտուղար Քլինթոնի տարածաշրջան կատարած այցով», - ընդգծել է Թոները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---