Երևանում մոտակա երկու տարում միկրոավտոբուսների քանակը 50 տոկոսով կկրճատվի

Երևանում մոտակա երկու տարում միկրոավտոբուսների քանակը 50 տոկոսով կկրճատվի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի և սպառողների միության միջև պայմանավորվածության համաձայն, Երևանի միկրոավտոբուսների քանակը կկրճատվի 50 տոկոսով: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքերի համաձայն, ներկայում միկրոավտոբուսները հասարակական տրանսպորտի ընդհանուր թվի 90 տոկոսն են կազմում:

«Այս հարցի կապակցությամբ ստեղծվել է գիտական խումբ, որը հարցի լուծում և Երևանում տրանսպորտի հետագա զարգացման ծրագրեր կառաջարկի», - ասել է ընկերակցության ղեկավարը; Միևնույն ժամանակ ծրագրվում է, որ միկրոավտոբուսները կփոխարինվեն նոր`100 ավտոբուսներով, որոնք մոտակա ժամանակներում կներմուծվեն Չինաստանից:

Փորձագետը Երևանի հասարակական տրանսպորտի զարգացման լավագույն ուղին համարում է էլեկտրատրանսպորտը: «Դեռևս 1974 թ. ծրագրվել էր մետրոյի նոր կայարանի շինարարություն սկսել, որը մինչ օրս չի կառուցվել: Մետրոյի համար ստորգետնյա ճանապարհի մեկ կիլոմետրի շինարարությունը կազմում է 4-5 մլն դրամ, ընդ որում, փողոցների վերանորոգման համար ծրագրվում է ծախսել 120 մլն դրամ», - ավելացրել է Արմեն Պողոսյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---