2010 թվականի հունվար-մայիս ամիսներին դեպի Հայաստան մասնավոր փոխանցումները կազմել են 479.9 մլն դոլար![]() 7 հուլիսի 2010 - 17:07 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց փոխանցվել են $479.9 մլն-ի չափով դրամական միջոցներ: Ինչպես հաղորդվում է Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուի մեջ, այդ ցուցանիշը 2009 թվականի նույն շրջանի համեմատ աճել է 4.2%-ով կամ $19.2 մլն-ով: Ընդ որում, փոխանցումների ամենամեծ ծավալն իրականացվել է Ռուսաստանից` $308 մլն, այնուհետև ԱՄՆ-ն է` $48.1 մլն և Գերմանիան` $8.6 մլն: Թուրքիան դեպի Հայաստան իրականացված փոխանցումների ծավալով իններորդ տեղում է $957 հազ. ցուցանիշով: Բացի դրանից, հաշվետվության շրջանում Հայաստանից արտասահման կատարված փոխանցումների ծավալն աճել է 17.3%-ով` կազմելով $244.3 մլն` համեմատած 2009 թվականի հունվար-մայիս ամիսներին գրանցված $208.4 մլն-ի հետ: Հունվար-մայիս ամիսներին եկամուտների մաքուր ներհոսքը կրճատվել է 6.6%-ով և կազմել $235.5 մլն` համեմատած 2009 թվականի հունվար-մայիս ամիսներին գրանցված $252.3 մլն-ի հետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |