2004 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ՉԻ ՓԱԿՎԻ21 սեպտեմբերի 2001 - 21:19 AMT PanARMENIAN.Net - 2004 թվականին Հայկական ատոմակայանը չի փակվի: Այս մասին մոսկովյան «Կոմերսանտ» թերթին տրված հարցազրույցի ժամանակ հայտնել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, փակվելու հարցը կապված է կայանի արդեն հնացած լինելուց, «որը ստիպում է անվտանգության համար մեծ միջոցներ ծախսել»: Քոչարյանը տեղեկացրեց, որ այդ հարցում Եվրախորհուրդը ակտիվ ֆինանսական օգնություն է ցուցաբերում Հայաստանին: «Իր ժամանակին մենք պարտավորվել ենք Եվրախորհրդի առաջ փակել կայանը 2004 թվականին, սակայն այդ հարցը կապված էր փոխարինող հզորությունների եւ այլընտրական աղբյուրների ստեղծման հետ, որի համար Եվրախորհուրդը մտադիր էր տրամադրել մեծ միջոցներ»,- ասել է նախագահը: Սակայն նա նշել է, որ «չնայած Հայաստանը ճշտապահորեն հետեւում է իր պարտականություններին, ՀԱԷԿ-ը փակելու ֆինանսավորման եւ էներգիայի այլընտրական աղբյուրների ստեղծման հարցերն առայժմ լուծված չեն եւ դժվար թե լուծվեն մինչեւ 2004 թվականը»: Եվ ինչպես հայտնել է նախագահը, կայանի փակումը հետաձգվել է 2007-2008 թվականները, «Իսկ հետո արդեն քիչ ժամանակ է մնում մինչեւ բնական պաշարների սպառվելը»: «Այնուհետեւ խոսք կարող է գնալ կայանի պաշարների երկարացման մասին էլի մի քանի տարի, որը նմանապես ենթադրում է մեծ ներդրումներ»,- նշել է նախագահը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |