Արամ Համբարյան. ԱՄՆ պետքարտուղարի այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր արդեն առաջընթաց է, բայց ոչ բավականաչափ 7 հուլիսի 2010 - 18:48 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի վերաբերյալ մեկնաբանությունները դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած «մասնավոր» այցելության առնչությամբ կարելի է կիսել երկու հիմնական կարգի»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ԱՀԴՀ) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքով, «մասնավոր» այցելությունը սահմանափակում է Հայոց ցեղասպանությունը հերքելու` թուրքական կառավարության քարոզարշավն ու ստի և ատելության ողջ այն հավաքածուն, որով այն ուղեկցվում է: «Իհարկե, պետքարտուղարի այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր արդեն առաջընթաց է, բայց ոչ բավականաչափ, սակայն այն կարելի է ողջունել: Երկրորդը, Ամերիկայի հայ համայնքը գտնում է, որ ամերիկյան գաղափարների բարձր իդեալներն ու Հայաստանի արժանապատվությունը պահանջում են, որպեսզի ճշմարտության, արդարության սկզբունքների վերաբերյալ պետքարտուղարի ու նախագահի բազմակի խոստումներն իրականացվեն: Ելնելով դրանից` պետքարտուղարը չարդարացրեց մեր հույսերը, ինչպես նաև, իսկ դա կարևոր է, չկատարեց իր սեփական հրապարակային պարտավորությունները: Կրկնում եմ ևս մեկ անգամ. Նա ուրացավ իր խոստումները, և ոչ թե միայն մեր սպասումները: Այդ տարբերությունը ԱՄՆ պետքարտուղարն ու նախագահը շատ լավ հասկանում են: Ամերիկայի, Հայաստանի կամ աշխարհի այլ երկրների հայերն այդ իրողությունն անտեսելու ոչ մի պարտավորություն չունեն` ոչ բարոյական, ոչ դիվանագիտական»,- ասել է նա: Արամ Համբարյանն ընդգծել է, որ կա հարցի պարզ լուծում` Հայոց ցեղասպանության ճանաչում ԱՄՆ պետքարտուղարի և նախագահի կողմից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |