Արա Նաջարյան. Գլենդեյլի լավագույն բժիշկները հայերն են համարվում 8 հուլիսի 2010 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Գլենդեյլի բնակչությունը հասնում է 250 000-ի, որոնցից 100 000 հայեր են: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը: Ըստ նրա, Գլենդեյլում բնակվում են պարսկահայեր, սփյուռքահայեր, ինչպես նաև Հայաստանից արտագաղթած հայեր: Ընդ որում, նա նշեց, որ Գլենդեյլի հայերը հարգված մասնագետներ են` փաստաբաններ, բժիշկներ, գործարարներ: «Գլենդեյլի լավագույն բժիշկները հայերն են համարվում»,-նշել է նաև` հավելելով, որ այդ հարցում ամերիկացիները նույնիսկ որոշ չափով նախանձում են հայերին: Ընդ որում, նա նշել է, որ 2003-ին իր Հայաստան կատարած վերջին այցից հետո երկիրը շաt է փոխվել և նշել է, որ դա կնպաստի ամերիկահայերի հոսքի ավելացմանը դեպի Հայաստան: Քաղաքապետի խոսքերով, դա թույլ կտա նրանց ավելի մոտիկից ծանոթանալ իրենց մշակույթի ու երկրի հետ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում |