Ստեփան Գրիգորյան. Հակամարտող կողմերը պետք է ստորագրեն Մադրիդյան սկզբունքները![]() 8 հուլիսի 2010 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ղեկավարությունը պետք է համաձայնություն տա ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությանը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքերով, վերջնական խաղաղ համաձայնություն նախապատրաստելուց առաջ անհրաժեշտ է, որպեսզի հակամարտության բոլոր կողմերը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, ստորագրեն Մադրիդյան սկզբունքները: «Հայաստանը պետք է ԵԱՀԿ ՄԽ բոլոր երկրների երաշխիքները ստանա, ներառյալ Թուրքիայի, որ եթե Ադրբեջանը չհամաձայնվի թեկուզ մի կետի հետ, ապա այդ երկրները միակողմանի կարգով պետք է ճանաչեն ԼՂՀ անկախությունը: ՀՀ իշխանությունները նույնպես պետք է միջոցներ ձեռնարկեն ադրբեջանական քարոզչության դեմ` համաշխարհային հանրության հիշողության մեջ ղարաբաղյան հակամարտության սկիզբը թարմացնելու համար: Մենք պետք է հիշեցնենք, թե ով է իրականում պատերազմ սկսել, և չի կարելի խոսել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի «բռնազավթման» մասին»,- ասել է Գրիգորյանը: Նա նաև ընդգծեց, որ եթե Ադրբեջանը չհամաձայնվի ԼՂՀ միջանկյալ կարգավիճակի հետ, ապա Հայաստանը պետք է այն ընդունի: «Իսկ եթե Բաքուն չհամաձայնվի այդ կարգավիճակի հետ, ապա համաշխարհային հանրությունը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը»,- նշել է փորձագետը: Ինչ վերաբերվում է ԼՂՀ անվտանգության գոտին կազմող տարածքները վերադարձնելուն, ապա Գրիգորյանը նշեց, որ դա երկար գործընթաց է: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` նա հայտարարեց, որ եթե հայկական կողմը հանձնի թեկուզ մեկ գյուղ, դա կխախտի ուժերի գոյություն ունեցող հավասարակշռությունը: «Այդ դեպքում Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել: Միաժամանակ, մինչ օրս Հայաստանը չի խոսում Շահումյանի, Գետաշենի և Մարտունաշենի վերադարձի մասին: Եթե դա տեղի ունենա, ապա բանակցային գործընթացը պետք է սկսել զրոյից, ինչը կհանգեցնի տարածաշրջանում մեծ լարվածության»,- ասել է Գրիգորյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |