Հայաստանի կառավարությունը լրացուցիչ 5 մլն դրամ է հատկացրել տնտեսության վարկավորման համար

Հայաստանի կառավարությունը լրացուցիչ 5 մլն դրամ է հատկացրել տնտեսության վարկավորման համար

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ 2010թ. պետբյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից) կառավարության 2009թ. հունիսի 26-ի «Տնտեսության վարկավորման ծրագրի մասին» որոշմամբ հաստատված ՌԴ կողմից ՀՀ-ին 2009թ. տրամադրված պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի առաջին բաղադրիչի ֆինանսավորման նպատակով հատկացրել 5,000,000.0 հազար դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ նշել է, որ կառավարությունը դեռևս անցյալ տարի հստակ պայմաններ է սահմանել վարկավորում իրականացնելու ծրագրով։ Նպատակը եղել է արտադրանքի արտահանումը, զբոսաշրջության զարգացումը խթանելը։ Անցած մեկ տարում ծրագիրը բավական մեծ հաջողություն է ունեցել, կան ակնառու արդյունքներ, այդ թվում` տնտեսության անցած ամիսների 8.8 տոկոս աճը։ Հաշվի առնելով այս հանգամանքները, կառավարությունը նպատակահարմար է համարել տնտեսության լրացուցիչ վարկավորման համար ԿԲ-ին հատկացնել ևս 5 մլրդ դրամ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---